Banner
Ասոցիացիա




PDFPrintE-mail

Բարի գալուստ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների
Ձեռնարկությունների Միություն


Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների` շահույթ չհետապնդող, ոչ պետական կառույց:

 

ԻՏՁՄ ՏԵՍԼԱԿԱՆԸ


Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) տեսլականն է երաշխավորել միջազգայնորեն մրցունակ Տեղեկատվական և Բարձր Տեխնոլոգիանների արդյունաբերություն Հայաստանում:

 

ԻՏՁՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ


Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) առաքելությունն է Հայաստանը դարձնել Տեղեկատվական, Հեռահաղորդակցության և Բարձր Տեխնոլոգիանների ոլորտի միջազգայնորեն ճանաչված առաջատար՝ ապահովելով ոլորտը կենտրոնացված ծառայություններով և նախաձեռնություններով, որոնք իրենց մեջ ներառում են գործարար կապերի ապահովում, ՏՀՏ ոլորտի շահերի պաշտպանություն, բիզնես և կրթական ծառայություններ։





Դիմում-հայտ` ԻՏՁՄ անդամ դառնալու համար

 

ԻՏՁՄ դուրս էր եկել Stockholm Challenge 2008-ի եզրափակիչ

 

ԻՏՁՄ կողմից նախագծված «ՏՀՏ կրթական կոնսորցիում» ծրագիրը դուրս էր եկել Stockholm Challenge հանրահայտ միջազգային մրցանակաբաշխության եզրափակիչ: Stockholm Challenge 2008-ը նախատեսում էր վեց կատեգորիայի մրցանակ "ՏՀՏ-ն Զարգացման համար" ծրարգրերի համար: Լավագույն ծրագիրը կշահեր հեղինակավոր Stockholm Challenge-ի մրցանակներ և 5.000 Euro դրամաշնորհ: Շնորհման արարողությունը տեղի է ունեցել Մայիսի 22-ին Սիթի Հոլում: Ամբողջ միջոցառումը ընթացավ Մայիսի 19-ից 22-ը: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք` www.stockholmchallenge.se:



 
Banner
Banner
Banner
Banner