|
|
  
Պորտալի այս բաժինը ստեղծվել է օգնելու ուսանողներին` Հայաստանյան բարձր տեխնոլոգիաների հասարակության լիիրավ անդամներ դառնալու, ինչպես նաև սեփական նեդրումն ունենալու ոլորտի ընդհանուր զարգացման գործում:
Կարիերայի կենտրոնը ստեղծվել է ավարտած և դեռևս ուսման ընթացքում գտնվող ուսանողների համար, ովքեր ՏՏ ոլորտում աշխատանք են փնտրում: Այս բաժինը ստեղծվել է ԻՏՁՄ և USAID/CAPS ծրագրի համատեղ ուժերով և պարտավորվածությամբ` ՏՀՏ ոլորտում ավարտած ուսանողների աշխատանքի հնարավորությունները բարելավելու և շուկայում նրանց մրցունակության բարձրացման նպատակով: Գործատուներն իրենց հերթին հնարավորություն կունենան ծանոթանալու բարձր որակավորմամբ թեկնածուների խմբի հետ: Գրանցվելով այստեղ՝ Դուք մեծ հնարավորություն կունենաք օգտվելու գրանցված ուսանողների բազայից, ինչպես նաև հայտարարություն տեղադրելու Ձեր կազմակերպությունում առկա ազատ հաստիքի մասին: Ուսանողներն իրենց հերթին նույնպես պետք է գրանցվեն և իրենց մասին ինֆորմացիա տեղադրեն, որը հնարավորություն կտա տեղեկություն ստանալու բարձր որակավորմամբ թեկնածուների մասին: Այնպես, որ ԳՐԱՆՑՎԵՔ:
|
|
|
|