|
|
ԴիջիԹեք անիվների վրա Թիրախայի խմբեր • Գործարարներ • Տեղական կառավարման մարմիններ • Ուսանողներ • Դպրոցականներ • Հիմնարկությունների աշխատակիցներ • Կրթական հաստատությունների աշխատակիցներ • Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների Միջոցառման ընձեռած հնարավորությունները • տեղում վաճառքի իրականացում • մուտք տեղական շուկա • ընկերության անվան ճանաչման ընդլայնում • սեփական ապրանքների և ծառայությունների սպառման ընդլայնում • տեղական կառավարման և գործարար մարմինների հետ բիզնես շփման և համագործակցության հնարավորություն • ապագա տեղական կադրերի ընտրություն/ուսուցանում • տեղական ներկայացուցչություններ հիմնելու հեռանկար • տեղական շուկայի կոնյուկտուրան ճանաչելու նպատակով տեղում հարցման/հետազոտության անցկացման հնարավորություն • առաջարկվող ծրագրերի/մատուցվող ծառայությունների ներկայացում, իրազեկման ընդլայնում • լիցենզավորված ծրագրերի վաճառքի խթանում ոչ արտոնագրվածի փոխարեն • ուսուցողական դասընթացների, ներկայացումների, վարժանքների, սեմինարների անցկացում Առաջին (պիլոտային) ուղղության նկարագրությունը: Միջոցառման առաջին փուլը տեղի ունեցավ 2009թ. դեկտեմբերի 21-25: Չարենցավան – Հրազդան – Սեվան – Դիլիջան – Իջևան ուղղությամբ: Յուրաքանչյուր բնակավայրում միջոցառումն անցկացվեց մեկական օր՝ 13:00-20:00: Չարենցավանում, որը դարձավ միջոցառման անդրանիկ փուլի առաջին բնակավայրը, իրականացավ պիլոտային ուղղության և “DIGITEC անիվների վրա” ողջ միջոցառման պաշտոնական բացումը, որն իրականացրեցին ՀՀ Տարածքային Կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Մյուս բոլոր բնակավայրերում միջոցառման աշխատանքների բացմանը մասնակցում էին տվյալ քաղաքների քաղաքապետերը, իսկ Սևանում և Իջևանում՝ համապատասխանաբար Գեղարքունիքի և Տավուշի մարզպետներ Արթուր Ղուկասյանը և Արմեն Ղուլարյանը: Միջոցառման Բացման արարողության և բոլոր բնակավայրերում միջոցառման աշխատանքների բացման պաշտոնական և բարձր մակարդակը լրացուցիչ խթան հանդիսացավ այցելուների թվի բարձրացման համար: Միջոցառման անդրանիկ փուլը մեծ հետաքրքրություն առաջացրեց թիրախային այցելուների, տեղական կառավարման մարմինների, երիտասարդության շրջանում, որոնց այցելություն միջոցառմանը բավականին բարձր էր: Առաջիկա փուլի նկարագրությունը “DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանցես-տոնավաճառի այս փուլը տեղի կունենա Աշտարակ(1օր)-Ապարան(1օր)-Սպիտակ(1օր)-Վանաձոր(2օր) ուղղությամբ: Նախատեսում է ունենալ շուրջ 15 մասնակից` հայաստանյան ՏՀՏ ընկերություններից: Միջոցառման շրջանակներում կանցկացվի ցուցահանդես-տոնավաճառ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրել և տեղում վաճառել իրենց ապրանքները: Ինչպես նաև այդ նպատակով հատկացված սենյակում սեմինարների, վարժանքների և դասընթացների անցկացում: Զվարճանքի բաղադրիչի շրջանակներում տեղական բնակչության հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ բարձրացնելու նպատակով կկազմակերպվի ռոբոտների ցուցադրական ելույթ, որը կանցի կենտրոնական սրահում, ինչպես նաև կանցկացվի զվարճալի միջոցառում` ցուցահանդես-տոնավաճառին կից: Միջոցառմանբ նախատեսված ուղղությունները “DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանցես-տոնավաճառը նախատեսում է հաջորդական կարգով ներառել ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքը` այցելելով 42 քաղաք: Միջոցառման անցկացման վայրերը խմբավորվում են հետևյալ ուղղություններում: Ինչպես նշվեց՝ առաջին փուլն արդեն հաջողությամբ կայացել է: Ուղղությունների նշված հերթականությունը կարող է փոփոխվել: • – Աշտարակ 1օր – Ապարան 1օր – Սպիտակ 1օր – Վանաձոր 2օր (3-7 մարտ 2010) • – Ստեփանավան 1օր – Ալավերդի 1օր – Տաշիր 1օր – Ամասյա 1օր – Աշոցկ 1օր (28 մարտ – 1 ապրիլ, 2010) • – Թալին 1օր – Արթիկ 1օր – Մարալիկ 1օր – Գյումրի 2օր (14 - 18 ապրիլ, 2010) • – Ստեփանակերտ 2օր – Շուշի 2օր (6-9 մայիս, 2010) • – Արտաշատ 1օր – Արարատ 1օր – Եղեգնաձոր 1օր – Վայք 1օր – Ջերմուկ 1օր (23-27 մայիս, 2010) • – Սիսյան 1օր – Գորիս 1օր – Ղափան 1օր – Քաջարան 1օր – Մեղրի 1օր (10-14 հունիս, 2010) • – Գավառ 1օր – Վարդենիս 1օր – Մարտունի 1օր – Կարմիր 1օր – Սևան 1օր (1 -5 Հուլիս, 2010) |
|








