|
|
Մեր մասինԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի (ՏՀՏ) ձեռնարկությունների` շահույթ չհետապնդող, ոչ պետական կառույց: ԻՏՁՄ-ն ստեղծվել է մասնավոր հատվածի կողմից` ոլորտի ձեռնարկությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման եւ ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով: Ներկայում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների թիվը արագորեն աճում է: 2009թ. մայիսի դրությամբ, այն միավորում է ոլորտի առաջատար 30 կազմակերպություններ: Մեր անդամներն են Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունները: ԻՏՁՄ անդամները մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային առեւտրի, հետազոտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք ԻՏՁՄ անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Հայաստանը 88-րդ հորիզոնականում է
Միջազգային հեռահաղորդակցման միությունը /ՄՀՄ/, որը ՄԱԿ-ի առաջատար գործակալություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտում, այս տարի հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2008 թվականի /նաև 2007-ի/ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի զարգացման ինդեքսին: Ըստ այդ ինդեքսի` Հայաստանը զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը 159 երկրների շարքում, իսկ 2007 թվականին եղել է 89-րդ հորիզոնականում: Մենք ունենք նոր անդամ ընկերություններ
Ապրիլին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ կհամալրվի նոր անդամներով: Մեզ են միանում Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը /GITC/ և ՍԻ Քյու Ջի /CQG/ ընկերությունը:
Ավելին ...Page 1 - 6 «ՍկիզբՆախորդ123456ՀաջորդՎերջ» |
|







