|
|
ՏՀՏ միջոցառումներ
Բրենդի ստեղծում և կառավարում
Դասընթացավար` Հայկուհի Տաքսիլդարյան, Տնօրեն, SPMS
Լեզու` Հայերեն/Ռուսերեն/Անգլերեն Տևողություն` 1 օր (6 ժամ) Ակնկալվող մասնակիցներ` Ընկերությունների ղեկավարներ, Մարքեթինգի պատասխանատուներ Վայր` Էրեբունի Պլազա հյուրանոց Երբ` 23 Հունվարի 2010 Հայտերի վերջնաժամկետ`20 Հունվար 2010 Միջազգային դասընթացներԱրդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ միջազգային դասընթաց
Փետրվար 3-5, 2010 Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը, որպես Նիդերլանդների Արտաքին Գործերի Նախարարության մասնագիտացված գործակալություն և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հայտարարում են «Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ» միջազգային դասընթացին մասնակցության հայտերի ընդունման մասին: ԻՏՁՄ դարձավ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում կազմակերպության կառավարման խորհրդի անդամՆոյեմբերի 19-ին Մակեդոնիայում տեղի ունեցավ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում, որի կազմակերպության կառավարման խորհրդի անդամ դարձավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/:
‹‹ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում›› ֆորումՆոյեմբերի 27-29-ը Աղվերանի Արթուրս հյուրանոցային համալիրում (http://arthurs-hotels.com) տեղի կունենա «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորում, որն այս անգամ ամբողջությամբ նվիրված կլինի Հայաստանում ՏՀՏ ոլորտի խնդիրներին մաքսային և հարկային բնագավառներում: Ֆորումի նպատակն է մեկ հովանու ներքո հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանում առկա բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները, մասնավորապես` մաքսային և հարկային ոլորտում:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները. • Մաքսային ոլորտում առաջացող խնդիրները ՏՀՏ ապրանքների ներմուծման ժամանակ • Մաքսային ոլորտում առաջացող խնդիրները ՏՀՏ ապրանքների արտահանաման ժամանակ • ՏՀՏ ոլորտում առաջացող խնդիրները հարկային ոլորտում • Կրթության և գիտության բնագավառների խնդիրները հարկային դաշտում Հայկական ՏՀՏ ընկերությունների հաջողությունները ՎրաստանումՀայկական 10 ՏՀՏ ընկերությունները մեծ հաջողություններով վերադարձան երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառումից, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-30-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մասնակից հայկական ընկերություններն էին E-dram, CHS Verisel Service, Strategic Partners, E-works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design and Technologies, Grant Thornton Amyot, Macadamian AR, որոնց մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/` USAID/CAPS-ի օժանդակությամբ:
ԴիջիԹեք անիվների վրա“DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանդես-տոնավաճառ մեր նոր միջոցառումն է: Այն նախաձեռնել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և Տարածքային կառավարման նախարարությունը` մի շարք Տեղեկատվական և Հաղորդակցական Տեխնոլոգիաների ընկերությունների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության մարզերում Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների կիրառումը խթանելու նպատակով: “DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանցես-տոնավաճառը արտագնա միջոցառում է, որի շրջանակներում մասնակից ընկերությունները կշրջեն Հայաստանի Հանրապետության մարզային 42 քաղաքներում` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը կունենա ցուցահանդեսային, ուսուցողական և զվարճանքի բաղադրիչներ: Նպատակները “DigiTec անիվների վրա” արտագնա ցուցահանցես-տոնավաճառն ուղղված է. • մարզերում ՏՀՏ ընկերությունների ապրանքների և ծառայությունների սպառման խթանմանը • ՏՀՏ շուկայի ընդլայնմանը • մարզային համայնքների համար ՏՀՏ ապրանքների և ծառայությունների հասանելիության և մատչելիության մեծացմանը • մարզային համայնքներում ՏՀՏ տարածման խթանմանը • տեղեկատվական հասարակության կայացմանը Page 1 - 2 «ՍկիզբՆախորդ12ՀաջորդՎերջ» |
|









