Banner
Նորություններ
«ՍկիզբՆախորդ12ՀաջորդՎերջ»



Հայաստանը 88-րդ հորիզոնականում է

PDFPrintE-mail

 

Միջազգային հեռահաղորդակցման միությունը /ՄՀՄ/, որը ՄԱԿ-ի առաջատար գործակալություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտում,  այս տարի հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2008 թվականի /նաև 2007-ի/ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/  ոլորտի զարգացման ինդեքսին: Ըստ այդ ինդեքսի` Հայաստանը զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը  159 երկրների շարքում, իսկ 2007 թվականին եղել է 89-րդ հորիզոնականում: 

Կարդալ ավելին...

Մենք ունենք նոր անդամ ընկերություններ

PDFPrintE-mail

 

Ապրիլին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/ կհամալրվի նոր անդամներով: Մեզ են միանում Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը /GITC/  և ՍԻ Քյու Ջի /CQG/ ընկերությունը:

 

Կարդալ ավելին

Բացառիկ սահմանափակ առաջարկ մասնակցելու WCIT 2010

PDFPrintE-mail


Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, հանդիսանալով WCIT 2010 կազմակերպիչ WITSA անդամ, ստացել է բացառիկ սահմանափակ առաջարկ` WCIT 2010 հայկական պատվիրակության մասնակցությունը ապահովելու

համար:

Կարդալ ավելին...

Բիզնես ֆորում

PDFPrintE-mail

 
Ցանկանո՞ւմ եք կիրառել համակարգչային միջոցները Ձեր բիզնեսում և բարձրացնել Ձեր բիզնեսի արդյունավետությունը, ապա այս միջոցառումը  Ձեզ համար է:

Համագործակցության հրավեր` երիտասարդ մասնագետներին

PDFPrintE-mail


Ինֆորմացիոն Տեխնոլիգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հրավիրում է երիտասարդ մասնագետներին ընդգրկվել ԻՏՁՄ միջազգային համագործակցության ծրագրերի մեջ:Ընտրված մասնագետը հնարավորություն կունենա ծանոթանալ կազմակերպության ծրագրերին/առաջարկել սեփական նախաձեռնություններ, վերամշակել դրանք` համաձայն դոնորների պահանջների և ներկայացնել այն ֆինանսավորման: Նախատեսվում է, որ ընտրված մասնագետը կներգրավվի ներկայացված նախագծերի իրականացմանը:Ընտրված մասնագետը նաև կմասնակցի սույն թվականի հունիսին Գերմանիայում կայանալիք ուսուցողական այցին, որի ընթացքում կհանդիպի գործընկերների հետ և կամբողջականացնի ծրագրային փաթեթները:Պահանջվող գիտելիքներ
  • Գերմաներենի իմացություն
  • Բիզնես հաղորդակցման հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Սովորելու կարողություն
  • առաջադրանքները ժամանակին կատարելու հմտություն
Հայտերը ընդունվում են մինչև սույն թվականի փետրվարի 20 ներառյալ: Հայտ ներկայացնելու համար խնդրում ենք ուղարկել ձեր աշխատանքային կենսագրությունը (CV) This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it հասցեին`նամակի վերնագրի մեջ նշելով` young specialist application:

«Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ»

 
Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը` որպես Նիդերլանդների Արտաքին Գործերի Նախարարության մասնագիտացված գործակալություն /CBI/ և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ փետրվարի 3-5 կազմակերպեցին «Արդյունավետ բիզնես հաղորդակցում Եվրոպական ընկերությունների հետ» միջազգային դասընթաց: Այն վերաբերում էր բիզնեսի կազմակերպման ու վարման միջազգային ընդունված կանոնների ներմուծմանը մեր իրականություն:

ԻՏՁՄ դարձավ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում կազմակերպության կառավարման խորհրդի անդամ

PDFPrintE-mail


Նոյեմբերի 19-ին Մակեդոնիայում տեղի ունեցավ  Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում, որի կազմակերպության կառավարման խորհրդի անդամ դարձավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/:

‹‹ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում›› ֆորում

PDFPrintE-mail


Նոյեմբերի 27-29-ը Աղվերանի Արթուրս հյուրանոցային համալիրում (http://arthurs-hotels.com) տեղի կունենա «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորում, որն այս անգամ ամբողջությամբ նվիրված կլինի Հայաստանում ՏՀՏ ոլորտի խնդիրներին մաքսային և հարկային բնագավառներում: Ֆորումի նպատակն է մեկ հովանու ներքո հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանում առկա բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները, մասնավորապես` մաքսային և հարկային ոլորտում:

Կարդալ ավելին

Հայկական ՏՀՏ ընկերությունների հաջողությունները Վրաստանում

PDFPrintE-mail



Հայկական 10 ՏՀՏ ընկերությունները մեծ հաջողություններով վերադարձան երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառումից, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-30-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Մասնակից հայկական ընկերություններն էին E-dram, CHS Verisel Service, Strategic Partners, E-works, Spyur, Lime Tech, Margasoft Corp, IDS Design and Technologies, Grant Thornton Amyot, Macadamian AR, որոնց մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/` USAID/CAPS-ի օժանդակությամբ:

Կարդալ ավելին

«ՍկիզբՆախորդ12ՀաջորդՎերջ»

Page 1 - 2
 
Banner
Banner
Banner
Banner