Banner

Հայկական ՏՀՏ ընկերությունների հաջողությունները Վրաստանում

Attention: open in a new window. PDFPrintE-mail


«Համագործակցություն նորարարության  և մրցունակության համար» կարգախոսը կրող Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման նպատակն էր ստեղծել  և խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի  երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը: Միջոցառման կամակերպիչներն էին Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ‹‹Վրաստանի ՏՏ Իննովացիոն մրցանակաբաշխություն 2009››, որի ժյուրիի կազմում էր նաև ԻՏՁՄ ներկայացուցիչը: Մրցանակները հանձնեցին հատուկ գալահամերգի ժամանակ:  Մրցանակաբաշխության 12 անվանակարգերից, որոնք բաժանված էին 2 խմբի` լուծումներ պետական եւ մասնավոր սեկտորների համար, հայկական ընկերությունները զբաղեցրեցին 4 անվանակարգ, այդ թվում`
1.    ‹‹Նորք›› տեղեկատվական վերլուծական կենտրոնը` ‹‹Լավագույն ՏՏ նախագիծ›› անվանակարգը` «ID cards and e-Signature System» նախագծով
2.    ‹‹Սթրաթեջիք փարթներսը››` ‹‹Տարվա լավագույն ինտեգրատոր›› և ‹‹Լավագույն մուլտիմեդիա նախագիծ›› անվանակարգերը` «www.Hayland.am» նախագծով
3.    ‹‹Սփյուռը››` ‹‹Լավագույն B2B լուծումներ›› անվանակարգը` «ARMENIA BUSINESS DIRECTORY AND YELLOW PAGES» նախագծով
Հայաստանյան ընկերությունները ‹‹Հայկական անկյուն›› անվանմամբ տաղավարներում ներկայացրեցին նաև իրենց նախագծերը, լուծումները, բաժանեցին գովազդային նյութեր: Այս գործում նրանց օժանդակեցին ԻՏՁՄ-ի կողմից հրավիրված վրաստանաբնակ երիտասարդ մասնագետները, որոնք հենց վրացերեն լեզվով ներկայացրեցին հայկական ընկերությունների առաջարկությունները տեղական ընկերություններին: Հայկական ընկերությունները ձեռք բերեցին նոր գործարար կապեր, ստացան հետաքրքիր առաջարկություններ համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Մի շարք ՏՀՏ ասոցիացիաների հետ համագործակցություն հաստատեց նաև ԻՏՁՄ-ն: Որպես արդյունք նշենք, որ ԻՏՁՄ-ին հրավիրել են դառնալ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում կազմակերպության կառավարման խորհրդի անդամ:

 
Banner
Banner
Banner
Banner