|
|
‹‹ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում›› ֆորումՖորումի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները. • Մաքսային ոլորտում առաջացող խնդիրները ՏՀՏ ապրանքների ներմուծման ժամանակ • Մաքսային ոլորտում առաջացող խնդիրները ՏՀՏ ապրանքների արտահանաման ժամանակ • ՏՀՏ ոլորտում առաջացող խնդիրները հարկային ոլորտում • Կրթության և գիտության բնագավառների խնդիրները հարկային դաշտում Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պետական այլ մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ։ Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն: Քննարկված հարցերի և ձևավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններ: |
|







