|
|
ԻՏՁՄ դարձավ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում կազմակերպության կառավարման խորհրդի անդամՄեկ ամիս առաջ Վրաստանում` երկրորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման ընթացքում, կայացել էր հանդիպում (ԻՏՁՄ) ներկայացուցիչների և ‹‹Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորում›› կառույցի ղեկավարների միջև, որի արդյունքում, գնահատելով ԻՏՁՄ-ի կարողությունները, միությունը հրավիրվել էր դառնալ այս տարածաշրջանային կառույցի կառավարման խորհրդի անդամ: Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումում (ՀԱԵ ՏՀՏ Ֆորում), որի նպատակն էր հաստատել մշտական երկխոսություն ՏՀՏ ոլորտի լայն շրջանակներում, քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության մի շարք նախաձեռնություններ: Հանդիպման ընթացքում որոշվեց մեծացնել Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի անդամ կազմակերպությունների դերը, մշակել և իրականացնել տարածաշրջանային համագործակցության ծրագրեր: Մինչև 2010թվականի առաջին եռամսյակը նախատեսվում է տարածաշրջանային ծրագրերի առաջին տարբերակը ներկայացնել ՀԱԵ ՏՀՏ ֆորումի կառավարման խորհրդի և դոնորների քննարկմանը: |
|







