Բարի գալուստ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն
Մեր միությունը հիմնադրվել է 2000թ' որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:
Հիմնադիրներն են «Միգմա», «Ալգորիթմ», «Լինկ», «Հայկական ծրագրեր», «Արմինկո» և «Սեդիթ» ընկերությունները:
Մեր միությունը ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:
Ներկայումս մեր անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է: 2012թ. սպրիլի 1-ի դրությամբ նրանց թիվը հասել է 58-ի: Մեր անդամները Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են: ԻՏՁՄ անդամները մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
