Բարի գալուստ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն

Մեր միությունը հիմնադրվել է 2000 թվականին որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:

Ներկայումս մեր անդամ ընկերությունների թիվն արագորեն աճում է: 2015թ. հունիսի 1-ի դրությամբ անդամների թիվը հասել է 73-ի: Դրանք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, որոնք մասնավորապես ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: