ԻՏՁՄ Նախագծեր

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք առավելապես միտված են Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու առաջընթացին: Թերևս այդ իսկ հիմնավորմամբ իրականացվող բոլոր միջոցառումները «ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգ»-ի նպատակային համատեքստում են: ԻՏՁՄ կողմից իրականացվող ծրագրերից մի քանիսն արդեն իսկ ավանադական դարձած և «Հայաստանի ՏՀՏ ամսվա» առանցքային միջոցառումներից են: ԻՏՁՄ-ն ակտիվորեն զբաղվում է նաև ՏՀՏ ոլորտի և իր անդամ-կազմակերպությունների շահերի պաշտպանությամբ: Շահերի պաշտպանության խնդիրներն իրենց մեջ ներառում են կրթության, մաքսային և հարկային օրենսդրության և վարչարարության, աշխատուժի, շուկայի զարգացման և այլ ուղղություններ:

 

12

 

 

ԴիջիԹեք Էքսպո Հոկտեմբերի 04-06, 2013

ԴիջիԹեքԷքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդեսն ավանդական դարձած ամենամյա միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից:

Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և մշտապես անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ:

 

07

ԴիջիԹեք Բիզնես ֆորում 

Բիզնես Ֆորումի նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:

 

gamecontest

Համակարգչային և Բջջային Խաղերի նախագծման առաջնություն

Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:

 

armrobotics

Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիր

Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագիրը սկսվել է կազմակերպվել 2008թ.-ից: Ծրագիրը կոչված է Հայաստանում ռոբոտատեխնիկայի ոլորտի վերականգմանը:

 

ict

«ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում»  ֆորում

«ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում»  ֆորումները կազմակերպվում են 2007թ.-ից: Միջոցառման նպատակն է մեկ հովանու ներքո հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և քննարկել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտին առնչվող առաջնային խնդիրները։

 

bif

Բիզնես ինովացիոն ֆորում

Միջոցառման նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար:

 

14

Ինովացիոն Ճամբար

Ամառային ճամբար ինովացիոն ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող 18-30 տարեկան երիտասարդների համար: