Հայաստանի Հանրապետության տնտեսության մասին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու և օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը  խթանելու նպատակով «Գործարարությունը Հայաստանում 2010» վերլուծությունը տրամադրում է համապարփակ տեղեկատվություն ՀՀ տնտեսության գերակա ճյուղերի և զարգացման միտումների մասին:

Ըստ «Գործարարություն 2010» հետազոտության արդյունքների` Հայաստանը բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը յոթ կետով և վերջին հետազոտությամբ 183 երկրների շարքում զբաղեցնում է 43-րդ տեղը:

Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է` 11-րդ տեղը, իսկ Ադրբեջանը զբաղեցնում է 38-րդ տեղը: Ըստ զեկույցի` ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում բարեփոխվել է երեք ոլորտ` բիզնես սկսելը, վարկեր ստանալը (տեղեկատվություն) և սահմանային առևտուրը: Ընդհանուր առմամբ, հետազոտությունում դիտարկված տասը չափորոշիչներից Հայսատանը ամենալավ արդյունքն արձանագրել է սեփականության գրանցման, ամենավատ արդյունքը` հարկահավաքության ոլորտում:

http://www.doingbusiness.org/Documents/CountryProfiles/ARM.pdf

http://www.doingbusiness.org/