ԻՏՁՄ Անդամակցություն


Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն ունի երկու տեսակի անդամակցություն. լիիրավ և ասոցացված: Միության լիիրավ անդամ կարող են լինել ՏՀՏ ոլորտում գործող իրավաբանական անձիւնք` ընդունելով ԻՏՁՄ կանոնադրությունն ու կատարելով անդամների համար նախատեսված պարտականությունները:: Միության ասոցացված անդամ կարող են լինել Բարձր տեխնոլոգիական կամ ՏՀՏ հարակից ոլորտներում գործող իրավաբանական անձինք, ինչպես նաև` ՏՀՏ ոլորտում գործող այն իրավաբանական անձինք, որոնց աշխատակազմի թիվը չի գերազանցում 15 հոգի և որոնց գործունեության 3 տարին դեռ չի լրացել: