Անդամակցության տեսակներ

Լիիրավ անդամության հատուկ պայմաններ

Միության լիիրավ անդամ կարող են լինել ՏՀՏ ոլորտում գործող իրավաբանական անձինք, որոնք ընդունում են ԻՏՁՄ կանոնադրությունը և կատարում են անդամի համար կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները, կանոնավոր վճարում են անդամավճար, որը կազմում է ամսեկան 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ: Մարզերում գրանցված անդամների անդամավճարները վարչության որոշմամբ կարող է նվազեցվել մինչև լիիրավ անդամների համար նախատեսված անդամավճարի 20 տոկոսը:

Միության լիիրավ անդամն իրավունք ունի.

  • Ընտրել և ընտրվել միության մարմիններում
  • Մասնակցել միության անդամների հանդիպումներին, ինչպես նաև Վարչության նիստերին
  • Մասնակցել Միության կողմից իրականացվող նախագծերին, ծանոթանալ Միության կողմից տրամադրվող ինֆորմացիային
  • Օգտագործել ընդհանուր շահեր հետապնդող ծառայությունները առանց որևէ հետևանքի, որի նախնական ցանկը հաստատվում է Միության խորհրդի կողմից

 

Միության անդամը Միության գույքի նկատմամբ ոչ մի պահանջ չունի:

 

Ասոցացված անդամության հատուկ պայմաններ

Միության ասոցացված անդամ կարող են լինել Բարձր տեխնոլոգիական կամ ՏՀՏ հարակից ոլորտներում գործող իրավաբանական անձինք, ինչպես նաև' ՏՀՏ ոլորտում գործող այն իրավաբանական անձինք, որոնց աշխատակազմի թիվը չի գերազանցում 15 հոգի և որոնց գործունեության 2 տարին դեռ չի լրացել: Ասոցացված անդամի անդամավճարը կազմում է ամսեկան 10.000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

Միության ասոցացված անդամն իրավունք ունի.

  • Մասնակցել միության անդամների հանդիպումներին, ինչպես նաև Վարչության նիստերին
  • Մասնակցել Միության կողմից իրականացվող նախագծերին, ծանոթանալ Միության կողմից տրամադրվող ինֆորմացիային
  • Օգտվել Միության հիմնական ծառայություններից: Ստանալ զեղչեր մատուցվող լրացուցիչ ծառայությունների համար